Իսպանիա. Իբիցայում կբացվի աշխարհի ամենաթանկարժեք ռեստորանը

Իբիցա երեկույթների իսպանական կղզին շուտով տուն կդառնա աշխարհի ամենաթանկարժեք ռեստորանի համար, որտեղ մեկ հոգու համար ընթրիքը կարժենա 1 500 եվրո: Իսպանիան շուտով կունենա  աշխարհի լավագույն ռեստորանը՝ շնորհիվ Celler de Can Roca ռեստորանի սեփականատերերի, որը մրցանակի է արժանացել բրիտանական հեղինակավոր Restaurant ամսագրի կողմից:Sublimotion

Նոր  Sublimotion  ռեստորանը կբացվի հունիսի 1-ին և կառաջարկի ուտեստներ, որոնք կպատրաստի Պակո Ռոնկերոն՝ իսպանացի ավագ խոհարարը, ով արդեն ունի Միշլենի 2 աստղ: Ի հավելումն իր բացառիկությանը՝ ռեստորանը ամեն երեկո կընդունի միայն 12 հյուրի և նրանց կառաջարկի «գաստրո-սենսորային» ներկայացում, որը կներառի ոչ միայն սնունդ, այլև՝ երաժշտություն և լուսավորություն:

Sublimotion

Daily Meal  վեբ կայքը 2013  թվականի դեկտեմբերին ներկայացրել է աշխարհի ամենաթանկ ռեստորանների ցանկը, որտեղ առաջին տեղում ճապոնական Kitcho-ն է, որտեղ ճաշացանկը կարժենա 450  եվրո մեկ հոգու համար: Դա գրեթե երեք անգամ քիչ է այն գնից, որը պետք է վճարեն Sublimotion-ի այցելուները. գրում է  The Local-ը:

You might also like