Իսպանիա. Ապագայի հյուրանոց. ի՞նչ կարելի է դրանից սպասել

Ապագայի հյուրանոցի պատերը և հատակը հնարավոր կլինի կառավարել սմարթֆոնի օգնությամբ: Բացի այդ, դրանք կարող են վերածվել հսկայական համակարգչային էկրանների:  Serrano brothers-ի ճարտարապետները Fitur զբոսաշրջային տոնավաճառում ներկայացրել են նոր ձեռքբերումը` «ITH Room Xperience»-ը: Զբոսաշրջիկները կարող են տեղադրել իրենց լուսանկարները  հյուրանոցային համարի պատերին, ընտրել ննջարանին համապատասխան թեմա և  տեղեկանալ եղանակի տեսությունից՝ ընդամենը մատով հպվելով պատի վրայի էկրանին:  

«ITH Room Xperience»

Գործարարները կարող են հյուրանոցային համարի հատակը օգտագործել ինչպես օրացույց, որտեղ կարող են նշել իրենց հանդիպման վայրերը և ժամերը: Անգամ ծառայության գումարը կարող են վճարել ընդամենը հպվելով պատին կամ հատակին: Ինտերակտիվ պատուհանները, պատերը և հատակը օգտագործում են  Microsoft-ի ինտերֆեյսը: Serrano brothers-ը հայտարարում են, որ սա միանգամայն նոր փորձ է հյուրերի համար:

«ITH Room Xperience»

Իսկ  News.com.au-ն ընթերցողների շրջանում հարցում  է անցկացրել, թե ինչ կարծիք ունեն այս  նորարարության մասին:  Հնարավոր է, որ սա և հետաքրքիր է, և տարօրինակ, սակայն ճարտարապետներին չի բավականացնում կրեատիվ մտքերը: Նույնիսկ ավելի հետաքրքիր կլիներ, եթե պատերը ողջունեին և բարի լույս մաղթեին, իսկ սառնարանը սպասեր մահճակալի մոտ, որպեսզի միանգամից հյուրին առաջարկի սառը գարեջուր անմիջապես սառնարանից:

You might also like