Այս հանգստյան օրերին Բարսելոնայում կանցկացվի «Hand-made»-ի վարպետների հետաքրքիր փառատոն։ Տոնավաճառում կներկայացվեն հետաքրքիր աշխատանքներ ոչ միայն տեղական մշակույթից, այլև՝ այլ երկրներից։
«Hand-made» փառատոնը կանցկացվի Fira de Barcelona ցուցահանդեսային կենտրոնում ապրիլի 8-ից 10-ին արդեն երրորդ անգամ։ Այս տարվա փառատոնի գլխավոր թեման ճապոնական hand-made մշակույթն է։ Սեմինարներ, վարպետության դասեր, համտեսումներ, ցուցահանդեսներ և համերգներ․ սա այն ամենն է, ինչ գրավում է այստեղ հազարավոր զբոսաշրջիկների և տեղաբնակների։ Ինչպես նաև՝ հարցերի մեծ շրջանակ՝ նվիրված ձեռագործի տարբեր տեսակներին և hand-made գաղափարներին։ Այս տարի Բարսելոնայում կցուցադրվեն ավելի քան 300 ընտրված ցուցանմուշ։
Այլ հոդվածներ
You might also like