Ժիրոնայում հունվարի 14-ին և 15-ին կանցկացվի «Ժիրոնա 10» անվանումը կրող պրոմո-ակցիա: Քաղաքի ավելի քան 20 հյուրանոցներում ցանկացողներին կառաջարկվեն շուրջ 1 000 համար: Քաղաքի հյուրերը 10 եվրոյով կարող են ապրել ցանկացած հյուրանոցում, որտեղ բնակիչներին կտրվի «ամեն ինչ ներառյալ»-ի կապույտ թևնոց: Ժիրոնայի 40 և նրանից դուրս գտնվող 10 ռեստորաններում կառաջարկվի 10 եվրոյանոց մենյու:
Բացի այդ, հնարավոր է անվճար այցելել բոլոր թանգարանները, արաբական բաղնիքները, ինչպես նաև` հյուրերը կարող են օգտվել 10% զեղչից քաղաքի բոլոր խանութներում, որոնք բաց կլինեն մինչև երեկոյան 10-ը:
Այս միջոցով Ժիրոնայի Հյուրանոցային բիզնեսի ասոցիացիան, քաղաքի քաղաքապետի աջակցությամբ, ցանկանում է առաջ մղել քաղաքը տուրիստական շուկայում և հարմարվել ներկա տնտեսական իրավիճակին: Այս գովազդային քարոզարշավի կազմակերպիչները չեն բացառում հետագայում նրա կրկնությունը: Ստեղծվել է նույնիսկ հատուկ «Ժիրոնա 10» ծրագիրը Iphone-ի և Android-ի համար, որի միջոցով կարելի է հետևել բոլոր ակցիաներին և նորություններին: