Իսպանիա. Ինչի՞ համար են տուգանում լողափին

Իսպանիան Միջերկրածովյան երկրների ամենաայցելվող երկրներից մեկն է: Ամեն տարի այստեղ են գալիս միլիոնավոր զբոսաշրջիկներ, բայց ոչ բոլորն են ծանոթ լողափում վարքագծի  կանոններին, որի խախտման դեպքում Ձեր տուգանքները կարող են հասնել ավելի քան հազար եվրոյի: ABC պարբերականը պատրաստել է կանոններ, որոնց հետևելով Դուք կարող եք աննկարագրելի հանգիստ ունենալ Իսպանիայի լողափերին:

1.Իսպանիայի շատ լողափներ ընտանի կենդանիներ տանել չի կարելի: Տուգանքը կարող է հասնել 1500 եվրոյի:

2. Օճառով կամ մարմնի գելով լողալու դեպքում տուգանքը կարող է հասնել  751-1500 եվրոյի:

3. Չի կարելի ֆուտբոլ խաղալ մյուս այցելուների սրբիչների մոտ:

4. Վալենսիայի լողափերին  հովանոցը պետք է դնել  ջրից վեց մետր հեռավորության վրա:

5. Վալենսիայի լողափերում արգելված են հեծանիվները, սքեյթբորդերը և մյուս տրանսպորտային միջոցները:

6. Չի կարելի օգտագործել  ռադիո, CD-խաղարկիչներ և երաժշտական  այլ գործիքներ լողափին և Լա Ալբուֆերա այգում:

7. Լեպե և Ուելվա քաղաքներում հաստատել են հրամանագիր` ըստ որի արգելվում է ծովում կարիքներն հոգալ և դրա համար հասնում է 750 եվրո տուգանք:

8. Արգելվում է սննդամթերքի և խմիչքի վաճառքը և մերսման ծառայությունների առաջարկները իսպանական բոլոր համայնքներում:

9. Անվտանգության նկատառումներով  1500 եվրո տուգանք է նշանակված սերֆինգիստների համար Բարսելոնի լողափներում:

10.Տոսսա դե Մարում արգելվում է լողափին սեքսով զբաղվել:

11.Կանարյան Մոգան քաղաքի  լողափին արգելված է ծխելը:

You might also like