Իսպանիա. Expedia-ն ուսումնասիրել է զբոսաշրջիկների լողափնյա սովորությունները

«Expedia» ընկերությունը ուսումնասիրություն է իրականացրել այն թեմայով, թե ինչ սովորություններ են բնորոշ տարբեր ազգերի զբոսաշրջիկներին, երբ նրանք մեկնում են լողափ: Պարզվել է, որ ամառային սեզոնին պատրաստվելիս իսպանացիները, իրավմամբ, կարող են համարվել ամենասեթևեթողը. հենց նրանք են ամենաշատ միջոցները ծախսում լողափնյա հանդերձանքի վրա: Ֆրանսիացիները, ընդհակառակը, ավելի շատ ուշադրություն դարձնում են ոչ թե  նրան, թե շրջապատի աչքերում ինչ տեսք կուենան, այլ սեփական առողջությանը:

Reading  at beach

Նրանց «լողափնյա»բյուջեի  մեծ մասը ծախսվում է արևապաշտպան կրեմների և այլ ամառային կոսմետիկայի վրա: Լողափնյա հանգստի համար ամենաքիչը ծախսում են շվեդները և նորվեգացիները: Ինչ վերաբերվում է նրան, թե ինչով են սիրում զբաղվել զբոսաշրջիկները լողափին, ապա «Expedia»-ի մասնագետները պարզել են, որ իսպանացիները ավել;ի շատ ժամանակ հատկացնում են ծովում լողալուն և ափին զբոսանքին:

playing volleyball on the beach

Բրազիլացի և մեքսիկացի զբոսաշրջիկները պասիվ հանգիստը նախընտրում են ակտիվ հանգստից և ավելի շատ ժամանակ անցկացնում են պարզապես արևային լոգանք ընդունելով: Ճապոնիայի և Կորեայի ճանապարհորդները լողափային ժամանակը սիրում են անցկացնել ընթերցելով: Ամենասպորտայինը, հարցման արդյունքներով, ֆրանսիացի և հնդիկ զբոսաշրջիկներն են, ովքեր ժամանակ չեն կորցնում և հենց լողափին զբաղվում են սպորտով. խաղում են վոլեյբոլ, յոգայով են զբաղվում և այլն:

You might also like