Իսպանիայի կառավարությունը որոշում է կայացրել կրճատել ավանդական հետճաշյա հանգստի ժամանակը։ Նման լուրջ քայլի տեղական իշխանությունները գնացել են՝ հանուն աշխատանքի արտադրողականության բարձրացման։ Մադրիդը նշում է, որ սիեստայի ժամանակի կրճատումը աշխատուժին 21-րդ դարի ռիթմին հարմարեցնելու փորձ է։ Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ նախատեսվում է պարտադրված աշխատանքային օրվա ավարտ 18:00-ին՝ դրանով հրաժարվելով ավանդական երեքժամյա ցերեկային հանգստից։ Նշենք, որ ավանդական աշխատանքային օրը Իսպանիայում սկսվում է 9:00-ին և տևում մինչև 20:00-ն՝ երեքժամյա ցերեկային հանգստով։