Իսպանիա. Ամանորյա տոնավաճառը Մադրիդում կբացվի նոյեմբերի 22-ից

Մադրիդում` Պլասա Մայոր հրապարակում, նոյեմբերի 22-ից կբացվի ավանդական ամանորյա տոնավաճառը: Այս տարի հրապարակում կբացվի տոնական ապրանքների լայն տեսականիով 82 տոնական տաղավարներ` ավանդական քաղցրավենիք, ավանդական ու ազգային հագուստի համար նախատեսված զարդեր և այլ պարագաներ:

Մադրիդում ամանորյա տոնավաճառը կբացվի նոյեմբերին և կտևի մինչև հունվար ամսվա սկիզբը: Տոնական տաղավարների հետ մեկտեղ`  Մայոր հրապարակում կհայտնվի նաև տոնական կարուսելը: Հարևան Սանտա Կրուզ հրապարակում կվաճառեն դիմակահանդեսի համար նախատեսված զգեստներ և զվարճալի նվերներ: Կալաո և Մարիա Սոլեդադ հրապարակներում էլ հնարավոր կլինի չմուշկներով սահել սահադաշտում:

You might also like