Սուրբ Ծննդյան Բարսելոն. մի մասը՝ սահադաշտում, մյուսը՝ գնումների

Բարսելոնի քաղաքապետարանը հավանության է տվել Կատալոնիայի հրապարակում սահադաշտի շինարարությանը, որն արդեն երկրորդ տարին կլինի Սուրբ Ծնունդի հիմնական զվարճանքը: Նախատեսվում է, որ սահադաշտի տարածքը ավելի մեծ կլինի, քան անցած տարի՝ շուրջ 1400  քառ.մ: Կես ժամանոց սահքը կարժենա 7 եվրո, մեկ ժամը՝ 9 եվրո: Իսկ նրանք, ովքեր գնումներ կկատարեն Barcelona Comerç-ից, կստանան 50 %  զեղչ:

Սահադաշտի պաշտոնական բացումը նախատեսված է նոյեմբերի 21-ին: Արդեն հաջորդ օրը սահադաշտը կսկսի գործել ամբողջ ծանրաբեռնվածությամբ և հասանելի կլինի բոլոր ցանկացողներին: Նույն օրն էլ առաջին անգամ կվառվեն ամանորյա լույսերը: Սուրբ Ծննդյան այս զվարճանքի բացումը կհամընկնի նաև այլ միջոցառումների՝ Barcelona Shopping Night-ի՝ բաց խանութների գիշերվա հետ:

You might also like