129 տարի տևած երկարաժամկետ շինարարությունից հետո, վերջապես հայտնի է դարձել համաշխարհային մշակույթի ժառանգություն համարվող անավարտ գլուխգործոցի և Բարսելոնի ամենաայցելվող հուշարձաններից մեկի` Sagrada Família-ի դյուցազնական շինարարության վերջնաժամկետը: Ինչպես արդեն ասել է լեգենդար ճարտարապետ և բազիլիկայի հեղինակ Անտոնիո Գաուդին.«Հաճախորդը չի շտապում», սակայն այժմ շինարարության ղեկավարները համարում են, որ վերջնական ավարտի համար մնացել է 15-17 տարի:
Sagrada Família-ի նախագահ Ջոան Ռիգոլը ենթադրում է, որ շինարարության վերջնական ավարտի ժամկետը կլինի 2026-2028 թվականների ընթացքում, գլուխգործոցի ստեղծումից` 1882 թվականից, 140 տարի հետո, հայտնում է Daily Mail-ը:
Ռիգոլի խոսքերով` մոտավորապես յոթ տարի հետո շինարարները կհասնեն գագաթին` կենտրոնական աշտարակին` « Room of the Cross»-ին, և մնացած մի քանի տարիների ընթացքում այնտեղ կանեն անհրաժեշտ աշխատանքները:
Գլխավոր ճարտարապետը ավելացրել է .«Ներքին աշխատանքները կատարելուց հետո հաջորդ կարևոր քայլը վեց կենտրոնական աշտարակների կառուցումն է, որոնցից հինգինը արդեն սկսվել է»: Ընթացիկ գործերով զբաղվող պարոն Բոնետը ասել է, որ աղոթատունը հասարակության համար կրկին հասանելի կլինի ձմռանը:
Այս տարվա հունվար – օգոստոս ամիսների ընթացքում բազիլիկ այցելուների թիվը 38 %-ով աճել է, մինչև տարվա վերջ այցելուների թիվը կհասնի 3.2 միլիոնի: Ապագայում ծրագրվում է էլեկտրոնային տոմսերի վաճառք իրականացնել Sagrada Família այցելողների համար: