Բարսելոնում զբոսաշրջիկների համար կբացահայտեն «Լա Պեդրերայի գաղտնիքները» գիշերային այցելությունների ժամանակ: Անտոնիո Գաուդիի հայտնի ճարտարապետական գլուխգործոցը, որը ստացել է «Պեդրերա» ( La Pedrera` քարհանք) անվանումը, գրավում է զբոսաշրջիկներին ողջ աշխարհից:
Նոր էքսկուրսիաները անցկացնում է գիդը, ով պատմում է տան գաղտնիքների մասին: Էքսկուրսիան անցկացվում է ժամը 20.30-ին և 21.30-ին և ավարտվում է մեկ բաժակ շոմպայնով տան ձեղնահարկում: Շրջագայության արժեքը 30 եվրո է: Այցելել կարելի է միայն նախօրոք գրանցվելով: Ամրագրել տոմսը կարելի է նամակ ուղարկելով reservaslapedrera@oscatalunyacaixa.com հասցեին կամ La Pedrera կայքում: