Բարսելոնայում հոկտեմբերի 17-ից 21-ը կանցկացվի կոկտեյլ-տուր: Յուրաքանչյուր ցանկացող այդ ժամանակ կարող է մոտիկից ծանոթանալ կոկտեյլի մշակույթին վարպետության դասերի, սեմինարների, համտեսումների և երեկույթների ժամանակ:
Կոկտեյլ-տուրին կմասնակցեն Բարսելոնի ավելի քան 30 ռեստորանները և բարերը, որոնք հատուկ արարողության համար իրենց մի քանի ֆիրմային կոկտեյլները կառաջարկեն 5 եվրո արժողությամբ: Կոկտեյլների հետ, որոնք կառաջարկեն բարերը և իսպանական խոհանոցի ռեստորանները, շաբաթվա ընթացքում կկայանա մի շարք միջոցառումներ` նվիրված պրոֆեսիոնալ բարմեններին:
Այսպես Բարսելոնի կոնվենցիոն կենտրոնում կանցկացվեն լավագույն կոկտեյլներ պատրաստելու վարպետության դասեր, իսպանացի և օտարազգի պրոֆեսիոնալ բարմենների կողմից կցուցադրվեն ակրոբատիկ հնարքներ: