Ըստ Google-ի Panoramio ինտերնետ ծառայության, որը հնարավորություն է տալիս բոլոր շահագրգիռ օգտատերերին այս բանկում տեղադրել իրենց լուսանկարները, Բարսելոնը հայտնվել է աշխարհի ամենալուսանկարվող քաղաքների թոփ-5-ում: Panomario առաջարկում է օգտատերերին մասնակցություն ունենալ «ամբողջ աշխարհի կերպարի» ստեղծմանը` ավելացնելով քաղաքների, տեսարժան վայրերի, բնական գեղեցկությունների և այս հետաքրքիր վայրերի լուսանկաներ ամբողջ աշխարհից:
Վերբեռնված յուրաքանչյուր լուսանկար կարող է ընտրվել Google Earth-ում ցուցադրվելու համար: Ըստ կայքի քարտեզի` վերբեռնված լուսանկարների թվով առաջին տեղը զբաղեցնում է Նյու Յորքը, նրան հետևում են Հռոմը, Բարսելոնը և Ստամբուլը: Սակայն հարկ է հաշվի առնել այն փաստը, որ սերվերը, որից վերցրել են տեղեկատվությունը, տարբեր երկրներում ունի տարբեր ճանաչվածություն:
Կորնուելի համալսարանի անցկացրած նույն ուսումնասիրության համաձայն, որը հիմնվել էր մեկ այլ հայտնի ինտերնետ ծառայության` Flickr-ի վրա, Բարսելոնը միայն տասներկուերորդ տեղում է` առաջ անցնելով Մադրիդից, որը այս ցանկի քսաներորդ հորիզոնականում է: Կատալոնիայի մայրաքաղաքը համարվում է ամենահեղինակավոր զբոսաշրջային ուղղություններից մեկը ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում: Իսպանիայում Բարսելոնը զբոսաշրջիկների քանակով զբաղեցնում է երկրորդ հորիզոնակաը` Կանարյան կղզիներից հետո: