Բարսելոնում ապրիլի 13-ից 22-ը կանցկացվի «Ռեստորանների շաբաթ», որին կմասնակցեն բարձրակարգ խոհանոցի 34 ռեստորան: Բարսելոնի 34 լավագույն ռեստորանները, ներառյալ Միշլեն աստղի տիտղոսակիրները, 10 օրվա ընթացքում կառաջարկեն հատուկ մենյու բավականին ցածր գումարով` 24 1 եվրո:
Պատվիրված ամեն ուտեստից մեկ եվրո կփոխանցվի Իսպանիայի բարեգործական կազմակերպություն: Մարտի 30-ից ծրագրի կազմակերպիչների www.barcelona-restaurantweek.com կայքում կբացվի տեղերի նախնական ամրագրում: Նման միջոցառում առաջին անգամ տեղի է ունեցել Նյու Յորքում 1995 թվականին և աստիճանաբար տարածում գտել աշխարհի մեծ քաղաքներում: 2012 թվականին Ռեստորանների շաբաթ անցկացվում է 100 քաղաքներում, որոնցից երեքը Իսպանիայում` Մադրիդում, Բարսելոնում և Սևիլիայում: