Կատալոնիայի նախագահ Արտուր Մասը պաշտոնական հայտարարությամբ դիմել է իսպանացիներին. Բարսելոնում կբացվի Պետերբուրգյան Էրմիտաժ թանգարանի ֆիլիալը: Ժամանելով Մոսկվա մասնակցելու բիզնես ֆորումին` Կատալոնիայի նախագահը հայտնել է, որ արդեն ստորագրվել է համաձայնագիրը և մոտակա երկու-երեք տարիների ընթացքում «Էրմիտաժ» թանգարանը իր դռները կբացի Բարսելոնի բնակիչների և հյուրերի առջև:
Նախագահի խոսքերով` տվյալ նախագիծը կամրապնդի տնտեսական, մշակութային և տուրիստական Կատալոնիայի և Բարսելոնի դիրքորոշումները: Էրմիտաժ թանգարանը Պետերբուրգի Էրմիտաժի ֆիլիալն է, որը կտեղակայվի Hotel W հյուրանոցի մոտակայքում: Թանգարանում կանցկացվեն ժամանակավոր ցուցադրություններ` բերված Պետերբուրգի Էրմիտաժից: