Իսպանիա. Գրադարանով լողափներ` Բարսելոնում

Բարսելոնի կենտրոնական և Բակ դե Ռոկա  լողափներում հայտնվել են նոր ծառայություններ: Հիմա այցելուները կարող են վարձակալել մարզական սարքավորումներ, ինչպես նաև` գիրք և թերթ կարդալ: Գնդակ, թենիսի ռակետներ և այլն. այստեղ կարելի է գտնել գրեթե ամեն ինչ, որպեսզի լողափում անցկացրած ժամանակը հետաքրքիր լինի:

Ընթերցանության սիրահարների համար այստեղ կգտնվի տարբեր լեզուներով գրքեր  (այդ թվում` սիրավեպեր, կատակերգութուններ, դետեկտիվներ, արտասահմանյան ասական գրականություն), նոր թերթեր և ամսագրեր: Ծառայությունն աշխատում է ամեն օր ժամը 10.00-19.00-ը մինչև սեպտեմբերի 30-ը: Բակ դե Ռոդա լողափում  աշխատաժամերն են 11.00 -14.00-ը և   15.00-19.00-ը  մինչև օգոստոսի  31-ը:

You might also like