Բարսելոնի «Էլ Պրատ» օդանավակայանը կունենա գոլֆի դաշտ: Առաջիկայում թռիչքի սպասող ուղևորները կարող են լիցքաթափվել գոլֆի դաշտում, որը կտեղակայվի Էլ Պրատ լողափի մոտ 18 հա տարածքի վրա: Այս նպատակի համար կծառայի նաև Т2 տերմինալի շենքը, որտեղ կտեղավորվեն անհրաժեշտ սարքավորումները և վարչական կազմը:
Ի դեպ, Բարսելոնի օդանավակայանում նախկինում էլ է տարածք հատկացված եղել գոլֆի դաշտի համար, որը, սակայն, վերացվել է օդանավակայանի սահմանները ընդլայնելու պատճառով: Այժմ «Էլ Պրատի» ղեկավարությունը մտադիր է այս շրջան վերադարձնել գոլֆ խաղալու սովորությունը: Էլ Պրատի գոլֆ-ակումբը բաց կլինի բոլոր ցանկացողների համար: Բարսելոնի օդանավակայանի գոլֆի դաշտը կսկսի գործել 2014 թվականից: