WiFi-ը Բարսելոնայում շուտով հասանելի կլինի ամենուր: Ինտերնետի անվճար հասանելություն կունենան սննդի 12 000 հաստատություն, շուկաները, այգիները, հրապարակները և հասարակական տրանսպորտը: Այդ կերպ անվճար ինտերնետից կարող են օգտվել գրեթե բոլոր օգտատերերը քաղաքի ցանկացած կետից:
Այս մասին հայտարարել է Կատալոնիայի մայրաքաղաքի քաղաքապետ Խավիեր Տրիասը: Պաշտոնյան ինտերնետ կապի անհրաժեշտությունը 21 -րդ դարում համեմատել է շենքերում ջեռուցման և օրորակման անհրաժեշտության հետ: Պարոն Տրիասը հույս ունի, որ մոտ ապագայում Բարսելոնան կդառնա աշխարհում ամենազարգացած WiFi ցանցով քաղաքը: Որպես օրինակ քաղաքապետարանը ներկայացրել է անվճար WiFi-ի աշխարհում ամենամեծ ցանցը, որը գործում է Լոնդոնում: Այն ստեղծվել է 2012 թվականի Օլիմպիական խաղերի նախօրեին: