Իսպանիա․ Բալեարյան կղզիները արգելել են զբոսաշրջիկներին ժամանել սեփական ավտոմեքենաներով

Այս ամռանը Բալեարյան կղզիներում հանգստանալ ցանկացողներին կարող են արգելել տեղաշարժվել տարածքում սեփական ավտոմեքենաներով, որպեսզի խուսափեն ավտոմոբիլային խցանումներից։
Այս որոշումը կղզու իշխանությունները կայացրել են,  քանի որ այս տարի այստեղ սպասվում է  ռեկորդային քանակությամբ զբոսաշրջային հոսք, ովքեր ահաբեկչական սպառնալիքների պատճառով նախընտրում են եվրոպական խոշոր քաղաքներում հանգիստը փոխարինել ավելի անվտանգ կղզիներով՝ Մալորկա, Մենորկա, Իբիցա և Ֆորմենտերա։
Ինչպես գրում է  բրիտանական  Daily Mail-ը՝ սեզոնի պիկին Ֆորմենտերայում կուտակվում է  20 000 ավտոմեքենա, որոնք ստեղծում են 19-կիլոմետրանոց խցանում։ Մալորկայում անցյալ շաբաթ մեկ օր ափ են իջել  22 000 ուղևոր ութ կռուիզային նավով։
Կղզիներում զբոսաշրջիկների չափազանց մեծ կուտակումների դեմ պայքարում իշխանությունները արդեն ներդրել են նոր էկո հարկ այցելուների համար։ Դա նշանակում է, որ երեխաների հետ չորս հոգուց բաղկացած ընտանիքը մայիսի  16-ից հետո օրական պետք է վճարի հավելյալ  88 եվրո գումար կղզիներից մեկում գտնվելու համար։

You might also like