Իսպանիա․ օդանավակայանները կսկսեն ուղեբեռը տուն առաքել

Ուղևորությունը Իսպանիա կդառնա ավելի հարմարավետ։ Այժմ ավիաուղևորները, ովքեր կժամանեն թագավորության մայրաքաղաքներից մեկը, կարող են ուղևորվել հյուրանոց առանց ծանրության, իսկ ուղեբեռը ստանալ օդանավակայանի առաքման ծառայության միջոցով։
Ծառայությունը հասանելի է Մադրիդի և Բարսելոնայի օդանավակայաններում։ Ընդ որում, առաքման արժեքը կլինի բավականին մատչելի։ «NoLuggage» ընկերությունը երկու ճամպրուկի առաքման համար պատրաստվում է գանձել  ընդամենը  16 € եվրո։

 «NoLuggage»Այժմ «NoLuggage» ծառայությունից կարող են օգտվել  Բարսելոնայի «Էլ Պրատ» օդանավակայանի Т1 և  Т2  և Մադրիդի «Բարախաս» օդանավակայանի Т1 և Т4  տերմինալների ուղևորները։

Արդեն մոտ ապագայում ընկերությունը պատրաստվում է ծառայությունը ներդնել նաև Իբիցայի, Մալագայի, Պալմա դե Մայորկայի, Բալբաոյի և Սևիլիայի օդանավակայաններում, իսկ հաջորդ տարի՝ երկրի բոլոր օդանավակայաններում։  «NoLuggage»Բացի այդ, ավիաընկերությունները ևս կարող են դառնալ ծառայության պատվիրատու՝ դրանով գրավելով հաճախորդներին։ Օրինակ, ընկերությունն արդեն պայմանագիր է կնքել «Vueling» ավիընկերության հետ, որի ուղևորները կարող են ծաայության դիմաց վճարել  10%-ով քիչ։

You might also like