Իսպանիա. Քաստելդեֆելսում սիրահարներին առաջարկում են ամուսնանալ լողափին

Քաստելդեֆելս քաղաքի իշխանությունները թույլատրել են, որ 2012 թվականից ամուսնական արարողությունները հնարավոր լինի անցկացնել նաև լողափում: Ամուսնական արարողությունը քաղաքային լողափում անցկացնելու համար Քաստելդեֆելս քաղաքի բնակիչներին  կարժենա 1.900 եվրո, իսկ այցելուների համար 2.500 եվրո: 


Մինչև այս պահը ամուսության գրանցումը Քաստելդեֆելսում անցկացվում էր ադմինիստրատիվ գրասենյակում կամ բնակատեղիի ամրոցում: Արարողությունը իրականացնելու համար նախատեսված գանձումները սիմվոլիկ բնույթ էին կրում և բնակիչների համար արժեին 43 եվրո, իսկ օտարների համար` 208 եվրո, ամրոցում գրանցվելու համար համապատասխանաբար` պետք է վճարեն 890 և 1.566 եվրո:


Ինչպես հայտնում են ադմինիստրացիայի ներկայացուցիչները` վերջին տարիներին շատացել էին լողափում ամուսնանալ ցանկացողները: 2012 թվականից այդպիսի հնարավորություն կնձեռվի բոլոր նրանց համար ովքեր ցանկանում են:

You might also like