Աշխարհում առաջին տիեզերական զբոսաշրջիկը` մուլտիմիլիոնատեր Դենիս Տիտոն, մտադիր է Մարս ուղարկել փորձնական տիեզերանավ, որում կլինեն կին և տղամարդ: Այն կմեկնի 2018 թվականին. զույգը պետք է ամուսնացած լինի: Այս տեղեկատվության հրապարակումից հետո հազարավոր ամուսիններ ամբողջ աշխարհից ցանկություն են հայտնել մասնակցել նախագծին. հայտնում է Ինտերֆաքսը: 2001 թվականին Տիտոն դարձավ առաջին տիեզերական զբոսաշրջիկը` վճարելով դրա համար $20 միլիոն դոլար:
Նա պտտվեց Երկրի շուրջը 128 անգամ: ՆԱՍԱ-ի հաշվարկներով` ճանապարհորդությունը դեպի Կարմիր մոլորակ և վերադարձը կտևի 501 օր: Ավելի վաղ Տիտոն հիմնադրեց Inspiration Mars Foundation ոչ առևտրային ընկերությունը իր առաքելությունը իրականացնելու համար: Նրա նպատակն է «ստեղծել նոր գիտելիքներ, փորձ ու իմպուլս տիեզերքի հետազոտման առաջիկա մեծ դարաշրջանի համար»: Միևնույն ժամանակ կան Տիեզերք ճանապարհորդելու այլ ծրագրեր: Այսպիսով, առաջին կոմերցիոն ուղևորությունը դեպի Լուսին ծրագրված է 2020 թվականին: Նրա կազմակերպիչը Golden Spike ընկերությունն է: