ՍՊԱ էթիկետը՝ տարբեր երկրներում

Մտածում եք, որ աշխարհի տարբեր երկրներում գտնվող բաղնիքներում, շոգեբաղնիքներում և ՍՊԱ կենտրոններում կարո՞ղ եք առաջնորդվել նույն կանոններով: Իհարկե, ոչ: Մենք ձեզ ենք ներկայացնում ուղեցույց, որը  կհուշի, թե  ինչպես պետք է վարվել տարբեր իրավիճակներում աշխարհի տարբեր երկրներում: Մնալ դաստիարակված և պահպանել սեփական արժանապատվությունը հնարավոր է անգամ մերկ վիճակում: Բաղնիքը ՍՊԱ բուժման անբաժանելի մասն է կազմում: Ֆինն նախարարները այցելում են շոգեբաղնիք, ռուս հոկեյիստները ռուսական բաղնիք, կորեացիները պարտադիր առաջին հանդիպման ժամանակ այցելում են շոգեաբաղնիք: Իսկ ճապոնացիների մոտ կա «մերկ շփում» հասկացությունը, որի օգնությամբ սենտոն ամրապնդում է ընտանիքի, գործընկերների և անգամ պետության ղեկավարների  հետ հարաբերությունները: Պետք չէ մտածել, որ աշխարհի տարբեր շոգեբաղնիքներում վարքագծի կանոնները նույնն են:

СПА-этикет в разных странах

Ֆինլանդիա. դիվանագիտության գոլորշի 

Ֆինլանդիայում շոգեբաղնիքը գրեթե եկեղեցի է: Համենայնդեպս, ոչ ոք կասկածի տակ չի դնում այդ վայրի սրբությունը, և այցելում են շոգեբաղնիք ֆինները ավելի հաճախ, քան այլ պաշտամունքային վայրեր: Վիճակագրության համաձայն՝ Ֆինլանդիայի 5.5 միլիոն բնակչությանը բաժին է ընկնում մոտավորապես 2.5 միլիոն շոգեբաղնիք:

Ավանդական ֆիննական շոգեբաղնիք

Ֆինների բոլոր կարևոր իրադարձությունները այսպես թե այնպես կապված են շոգեբաղնիքի հետ, որը շատերի մոտ առաջացնում է առեղծվածային ակնածանք: Ինչպես հարյուր տարի առաջ, շոգեբաղնիքներում նախկինի պես ծնվում են երեխաներ, անցկացվում են քաղաքական և կրոնական բանավեճեր, և բնականաբար հանդարտեցվում են էլֆերը, որոնք բնակվում են շոգեբաղնիքներում և պահպանում են այն չար ոգիներից:

Քաղաքացիները  «գոյատևում»  են՝ շնորհիվ շարժական շոգեբաղնիքների

Սառը պատերազմի ժամանակ՝ ցրտաշունչ օրերին, շոգեբաղնիքը, որը պետք է անպայման գտնվեր լճի ափին, ոչ պակաս կարևոր դեր էր կատարում: Այդպես  Ֆինլանդիայի նախագահ Ուրխո Քեկկոնեն բանակցություններ է վարել Նիկիտա Խրուշչովի հետ մինչև առավոտյան ժամը հինգը: Այժմ էլ ֆիննական կառավարությունը հովանավորում է շոգեբաղնիքների շինարարությունը իր խաղաղապահների միջոցով Կիպրոսի, Կոսովոյի և Գոլանի բարձունքների թեժ կետերում:  Մինչև վերջերս  «շոգեբաղնիքային դիվանագիտությունը»  անցել էր երկրորդ հորիզոնական, քանի որ երկրի նախագահը կին էր: Բայց Սաուլի Նիյնիստյոի իշխանության գալու հետ մեկտեղ պաշտոնական հանդիպումները չոր վայրից կրկին կարող են տեղափոխվել  բարձր ջերմաստիճանով վայրեր:

Չշտապող խոսակցություն

 Լողազգեստների արգելք. Անգամ զբոսաշրջիկներն են դատապարտել դրանք անհարմարության համար: Տղամարդիկ և կանայք այցելում են շոգեբաղնիք միայն առանձին և միայն մերկ: Միասին մերկ այցելել շոգեբաղնիք կարելի է այն դեպքում, երբ ընտանիքի անդամներ են կամ մոտ ընկերներ:

Շոգեբաղնիք այցելելուց առաջ անպայման լոգանք ընդունեք. Նախքան օրհնված շոգեբաղնիք մտնելը լոգանք ընդունեք: Բայց ոչ մի դեպքում շատ չօգտվեք անուշահոտ օճառից կամ շամպունից:

Դուռը թակեք մինչև մտնելը. Եթե դուք եկել եք ուշացումով մի ներխուժեք շոգեբաղնիք: Կամաց թակեք դուռը և հարցրեք հարկավոր է արդյոք լրացուցիչ սրբիճ կամ խմիչք:

Արագ փակեք դուռը. Անպարկեշտություն է համարվում շոգեբաղնիք մտնելուց հետևիցդ դուռը բաց թողնելը՝  դրանով շոգեբաղնիքը վերածելով սառցարանի:

Մի վախեցեք կանանցից. Եթե ձեր բախտը բերի և շոգեբաղնիք ներխուժի թույլ սեռի ներկայացուցիչը և պահանջի հրաժեշտ տալ ներքնազգեստին, արեք այն ինչ ձեզ ասում են: Չէ որ դա  kylvettäjä՝  բաղնիքի աշխատակցուհին է, ով պետք է ձեզ մերսի:

Ոչ ֆորմալ զրույց. Խուսափեք այն բաներից, որոնք ձեզ սթրեսի կենթարկեն: Եթե դուք չգիտեք ինչ խոսեք, փորձեք փոխել թեմայի ուղղությունը: Խոսեք, օրինակի համար, ֆիննական շոգեբաղնիքի մասին. ֆինները երբեք չեն հոգնում այդ թեմայից:

Հրավերի մերժում. Շոգեբաղնիք այցելելու հրավերի մերժումը սովորական երևույթ է: Իհարկե, ֆինլանդացին կմտածի, որ դուք դրա համար  բժշկական պատճառներ ունեք:

Թեյավճար. Ֆինլանդացիները սովորաբար թեյավճար չեն թողնում:

Գերմանիա. կարգավորող լիցքաթափում

Գերմանացիները մինչև ոսկորները մանրախնդիր են: Այդ պատճառով ՍՊԱ էթիկետի ամեն մանրուք գերմանացիների մոտ մանրամասն մտածված է: Անգամ չփորձեք խցկվել գերմանական շոգեբաղնիք, մինչև կանոնները և ուսմունքները մանրամասն չիմանաք:

Գերմանիայում հատուկ վերաբերմունք կա լողալու հանդեպ

Առանց անհրաժեշտության դուռը չբացեք, թույլատրելի առավելագույն հագուստը դա սրբիչն է, հողաթափերը դուրսը թողեք, խոսեք շշուկով, անտեսեք թեյավճարները և փորձեք միայն հաճույք ստանալ: Կանոները շատ են, բայց դրանցից գլխավորը  արժանապատվության բոլոր նորմերին համապատասխան լինելն է, որոնք գործում են  «հագած հասարակության մեջ»:

Հունգարիա. ջերմային վերականգնում

Բուդապեշտի հասարակական բաղնիքները, որոնք համարվում են տեսարժան վայրեր, կառուցված են տաք աղբյուրների կողքին, որտեղ ապրել են անգամ կելտերը և հին հռոմեացիները: Այստեղ կա կանոնների խառնաշփոթ, որոնք տարբեր բաղնիքներում տարբեր են լինում:

Շախմատը պարտադիր ատրիբուտ է հունգարական լոգանքում

Գործարարներին կարող եք հանդիպել Ռուդաշ բաղնիքում, ծնողները իրենց երեխաների հետ հերթի են կանգնում Սեչենի բաղնիքում, իսկ Գելլերտ բաղնիքային համալիրում, որը ավելի շատ հիշեցնում է թանգարանի, քան բաղնիքի, լողանում են բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ունենալ այնպիսի զգացողություն, կարծես թե լողանում են կաֆեդրալային տաճարում:

Սեչենիի ժողովրդավարական լոգանքները

Հետևեք դրես-կոդին.  ինչպես վերը նշվեց՝  յուրաքանչյուր բաղնիք ունի իր կանոնները: Միայն մերկությունն է, որ ընդհանուր է. դուք կարող եք քողարկվել  kötény կոչվող գոգնոցով կամ հետևել շատերին՝ շրջել հողաթափերով և ցնցուղի համար նախատեսված գլխարկով: Բայց եթե դուք հագնեք շորտեր կամ լողազգեստներ, ապա միանգամից կիմանան, որ դուք զբոսաշրջիկ եք, և խառնվել  մերկ հունգարացիների ամբոխին, ցավոք, չի ստացվի:

Լողազգեստային հավաքածու. Հոգացեք այն մասին, որպեսզի դուք ունենաք հողաթափեր. այն պետք կգա ջերմաբաղնիքում: Մի մոռացեք սանհանգույցային պարագաները և սրբիչը, հակառակ դեպքում՝ արդյունքում ձեզ կտան թաշկինակ հիշեցնող ինչ-որ կտոր, որով դուք ստիպված կլինեք չորանալ:

Թեյավճար. Եթե դուք գոհ եք սպասարկումից, կարող եք 200  ֆորինտ թեյավճար թողնել սպասարկողին, որը բացում է պահարանները և հանդերձախցիկների դռները: Մերսողին կարող եք մոտավորապես 400 ֆորինտ թեյավճար թողնել:

Իսլանդիա. տաք սառույց

Հանրային լոգանքը  Իսլանդիայի ազգային կիրքն է, որտեղ անգամ տարեկան երեխաներին են սովորեցնում լոգանք ընդունել, և անգամ ամենափոքրիկ ձկնորսական գյուղում կա հանրային լողավազան: Իսլանդացիների բաղնիքի, ՍՊԱ-ի և ջրի հանդեպ ունեցած սիրո վառ օրինակ է համարվում Ռեյկավիկում գտնվող Երկնագույն Ծովածոցը:

Երկնագույն Ծովածոց՝  ջերմություն՝ տաք սառույցի երկրում

Իսլանդիայի մայրաքաղաքը ընդհանրապես համարվում է առողջ և ամուր լինելու քաղաք: Այստեղ ցանկացած շրջանում կա բաց լողավազան, ինչպես նաև՝ ջակուզի, որոնք տեղաբնիկները անվանում են  «տաք կաթսաներ»:

Հյուսիսային Իսլանդիայի երկնագույն Ծովածոցը (Մյուվատն)

Ինչպես Բուդապեշտի լոգարաններում, այնպես էլ ցանկացած իսլանդական բաղնիք ունի իր առանձնահատուկ բնույթը, և, իհարկե իր հաճախորդները: Անպայման լոգանք ընդունեք շոգեբաղնիք կամ լողավազան գնալուց առաջ: Լոգարանում ոչ մի լողազգեստ: Դուք ամենուր կտեսնեք անատոմիական դիագրամաներ, որում կնշվի ձեր մարմնի այն խնդրահարույց մասերը, որոնց անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել լոգանք ընդունելիս՝ գլուխ, թևատակեր, արտաքին սեռական օրգաններ և ոտքեր: Թեյավճարը այստեղ տեղին չի լինի՝ ինչպես կոշիկը հանդերձարանում:

Ճապոնիա. միայն բյուրեղյա մաքրություն

Ծագող արևի երկրում շատ հարգալից են վերաբերվում լվացման գործընթացին: «Տապակվում» եք դուք անուշահոտ ֆուրոյում, թե բարձրացել եք հրաբխային օնսեն. դուք պետք է ժամանակին հոգ տանեք այն մասին, որ անթերի մաքուր լինեք:

Ճապոնիայում լողից առաջ անհրաժեշտ է մանրակրկտորեն լվացվել

Ճապոնիայում նույնիսկ հրատարակվել է  «Բաղնիքի ուղեցույց» չորս լեզուներով, որտեղ նշված են էթիկետի բոլոր հիմնական կանոնները:

Ավանդական ճապոնական օնսեն

Ի դեպ, չնայած նրան, որ հիմնականում լոգասենյակներում կանայք և տղամարդիկ գտնվում են միմյանցից առանձին, ավանդական հին-ճապոնական օնսենում կարելի է գտնել նաև ընդհանուր լողարան: Պարզ է, թե ինչու են այդ լողարանները ավելի նախընտրելի տեղաբնակների համար:

Այստեղ նույնիսկ կապիկները գիտեն ՍՊԱ-ի արժեքը

Կապույտը տղաների համար է: Տեսնելով կապույտ վարագույր մուտքի մոտ՝ իմացեք, որ այստեղ սպասում են միայն տղամարդկանց: Կարմիր վարագույրը կանանց համար է:

Մաքրությունը առողջության երաշխիք է: Կոշիկները պետք է թողնել մուտքի մոտ գտնվող պահարանում: Մինչև լոգանք ընդունելը անհրաժեշտ է լվացվել. դրա համար կան մի շարք ցածր փայտե աթոռներ և  պլաստմասե դույլեր: Միայն զգույշ եղեք չջրեք հարևաններին:

Խնայեք ջուրը: Եթե դուք օգտվում եք ցնցուղից, բացեք ծորակը, թրջվեք, փակեք ծորակը և քիսայով լվացեք մարմինը: Ջրի չխնայումը վատ վերաբերմունքի նշան է:

Ոչ մի սափրում և ատամների լվացում: Էմալի և մազածածկույթի հետ կապված ցանկացած հարց լուծեք տանը:

Սրբիչը մի թրջեք լողավազանում: Ձեզ կտրամադրվի մի կտոր, որը ավելի շատ կհիշեցնի աման լվալու կտորի: Լոգանքի ժամանակ այն կարող եք թողնել գլխին քրտինքը դեմքից մաքրելու համար: 

Պատրաստ եղեք փակել դաջվածքները: Շատ հաստատություններ իրենց դռները փակել են դաջցածքով պարոնների առջև: Դրա պատճառը այն է, որ նրանք չեն ցանկանում օնսենի տարածքում ընդունել յակուձայի ներկայացուցիչներին: Եթե անգամ դուք օտարերկրացի եք, ապա ձեր դեկորտաից դաջվածքը կարող է պնդիր առաջացնել: Հատկապես եթե ձեր անգրագետ վարպետը ձեր մարմնի վրա դաջել է հիերոգլիֆ, որը նշանակում է  «միսո ապուր»:

Թեյավճար: Պահեք այն ձեզ մոտ թեյի արարողության համար:

You might also like