Դոմինիկյան Հանրապետությունում զբոսաշրջիկներին առաջարկում են սպա ծառայություն բաց ծովում

Դոմինիկյան Հանրապետությունում նոր էքսկուրսիա է ստեղծվել, որը հասանելի է  18 տարին լրացած բոլոր ցանկացողներին: Ocean Spa Doctor Fish-ը  զբոսանք է լաստանավով, որը տեղավորում է   40 մարդ և, որի վրա տեղակայված է սպա-կենտրոն: Նավը շարժվում է  Պունտա-Կանեյի  El Cortecito լողափից: Հյուրերին առաջարկվում է 5 սպա բուժում և յոգայի դասեր:

Ocean Spa Doctor Fish

Այնուհետև մասնակիցները կարող են լողալ ծովում փչովի ներքնակների վրա անջրանցիկ mp3-նվագարկիչներով և թեթև թարմեցնող ըմպելիքներով: Ճանապարհորդության եզրափակիչ մասում ուղևորներին առաջարկվում է  ձկան փիլինգ և լանչ: Ուղևորության տևողությունը երեք ժամ է, արժեքը`  $160 դոլար. նշվում է կազմակերպիչների մամուլի հաղորդագրությունում:

Ocean Spa Doctor Fish

You might also like