Փղոսկրից հուշանվերները Թայլանդում անօրինական են

Թայլանդի տարածքում փղոսկրի  շրջանառությունը կդառնա անօրինական: Այժմ Թայլանդում ապրում է շուրջ  6500  փիղ, որոնցից 2500-ը վայրի փղեն են: Օրինական է միայն տեղական տնտեսություններում ապրող փղերի ոսկորի վաճառքը. հայտնում է  BBC News-ը: Սակայն այստեղ վաճառքում կարելի է հանդիպել ինչպես թույլատրելի տեղական տնտեսությունների փղերի ոսկորները, այնպես էլ նյութեր, որոնք բերում են որսագողերը Աֆրիկայից: Փղոսկրի թայլանդական սև շուկան աշխարհում ամենամեծն է Չինաստանից հետո: 

Ivory

World Wide Fund for Nature (WWF) էկոլոգիական կազմակերպության տվյալներով` Թայլանդում պահանջարկը բավարարելու համար որսագողերը  տարեկան ոչնչացնում են տասնյակ հազարավոր աֆրիկյան փղեր: Թանկարժեք նյութի հիմնական գնորդները զբոսաշրջիկներն են: Շատ էկոլոգիական կազմակերպություններ, որոնք զբաղվում են որսագողության մոնիտորինգով, բազմիցս ուշադրություն են  հրավիրել Թայլանդում իրավիճակի վրա. գրում է  Kommersant.ru-ն: Նրանք կոչ են անում միջազգային պատժամիջոցներ ձեռնարկել հանցագործների դեմ:

Ivory

Վախենալով, որ տուգանքներն իրոք կսահմանվեն, Թայլանդը ուշադրություն դարձրեց այս խնդրին: Երկրի վարչապետ Յինգլակ Չինովատը հայտարարել է, որ փոփոխություններ կմտցնեն օրենքի մեջ, որպեսզի վերջ դրվի փղոսկրի առևտրին: Փղոսկրի սև շուկայի վերացման համար առաջին քայլը կառավարության ղեկավարը համարում  է  խիստ վերահսկողությունը, որի միջոցով կառանձնացվի տեղական փղոսկրը աֆրիկյանից:

You might also like