Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում բացվել է «Նզովված գործ» անունը կրող նոր խանութ-տեսարժան վայր, որտեղ վաճառվում են իրեր` պատրաստված տեղական բանտերի բանտարկյալների կողմից:
Խանութի բացումը տեղի է ունեցել մայիսի 3-ին: Այն գտնվում է Ուկրաինայի Պետական Քրեակատարողական ծառայության շենքում և առաջարկում է ավելի քան 100 տեսակի իրեր, այդ թվում` հուշանվերներ:
Խանութում վաճառքի համար ապրանքները կապահովեն տարածաշրջանի բոլոր ուղղիչ հաստատությունները: Հարկ է նշել, որ Դոնեցկը Ուկրաինայում ամենաշատ բանտեր ունեցող քաղաքն է: