Southwest Airlines-ի անձնակազմը զարմացել և ուրախացել է «չգրանցված» ուղևորին տեսնելով

Անսովոր իրադարձություն է տեղի ունեցել Southwest Airlines ավիաընկերության թռիչքներից մեկի ժամանակ. հենց ինքնաթիռի սրահում ուղևորուհիներից մեկը… ծննդաբերել է: Իրադարձության վկաները պնդում են, որ ոչ մի տարօրինակ բան չեն նկատել մինչև երեխայի ճիչը լսելը: Միայն դրանից հետո է կնոջ ամուսինը օգնության կանչել բորտուղեկցորդուհուն:

Southwest Airlines crew was surprised and happy appearance of "unregistered" passenger

Երիտասարդ մայրիկը բորտուղեկցորդուհուն միայն ասել է. «Ես երեխա եմ ունեցել»: Անձնակազմը արագ ծածկոց է բերել, որպեսզի փաթաթի փոքրիկին մինչև բժիշկների գալը: Բարեբախտաբար, ինքնաթիռում եղել են բժիշկ և բուժքույր, ովքեր կտրել են երեխայի պորտը ուղևորուհիներից մեկի  եղունգի մկրատով: Դեպքից հետո ինքնաթիռը, որը իրականացնում  էր Սան Ֆրանցիսկո-Ֆենիքս չվերթը, հարկադիր վայրէջք է կատարել Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում:

Southwest Airlines

Լոս Անջելեսի Հրշեջ ծառայության մամուլի քարտուղարը հայտնել է, որ պարամեդիկները մորն ու երեխային տեղափոխել են հիվանդանոց: Մյուս ուղևորներին տեղափոխել են այլ ինքնաթիռ: Դեպքի պատճառով չվերթը գրաֆիկից ուշացել է 2  ժամ: Southwest Airlines  ավիաընկերությունում հայտարարել են, որ շատ հպարտ են նոր հաճախորդի ծնունդով:

You might also like