Reddit-ի օգտատերերից մեկը հրապարակել է լուսանկար, որը արվել է Հարավային Կորեայի հյուրանոցներից մեկում։ Լուսանկարում ցանցի օգտատերերը կարող էին տեսնել արկղ, որի վրա եղել է ամուր պարանի կծիկ, որով հյուրերը կկարողանան լքել հյուրանոցը հրդեհի դեպքում։ Հրահանգները շատ պարզ են եղել․ պետք է պարզապես կապել ամրակը, հագնել գոտին, պարանը պատուհանից դուրս գցել և իջնել ցած՝ դեմքով դեպի պատը․ գրում է The Telegraf-ը։ Այն մասին, թե անհրաժեշտ է արդյոք լրացուցիչ հմտություններ, ինչպիսին է, օրինակ, ժառյամագլցման փորձը, հրահանգներում չի ասվում։