Հարավային Կորեա. Սմարթֆոնները բացում են դռները

Սեուլի նոր բիզնես-հյուրանոցը սկսել է օգտագործել սմարթֆոնները` հյուրանոցային բանալիների փոխարեն: Ինչպես հայտնում է CNN Travel-ը`բացի դրանից, այս շարժական սարքը կարող է կառավարել լույսերը, հեռուստացույցը, մուտք գործել համացանց և վերահսկել ջերմաստիճանը: Սեուլի ֆինանսական թաղամասի կենտրոնում գտնվող Skypark  հյուրանոցը սմարթ-բանալի ծառայությունը թողարկել է դեկտեմբերի 26-ին` փոխելով հյուրանոցի 16 համարների բանալիները:

Smartphone opens doors

Ընդունարանում գրանցվելու պահին հյուրերը մուտք են ունենում դեպի սենյակը իրենց հեռախոսների միջոցով: Ինչպես ասում են հյուրանոցում` դա շատ հարմար է հյուրերի համար, քանի որ նրանք կարող են կառավարել իրենց սենյակը` գտնվելով քաղաքի այլ ծայրում, իսկ ձմռանը և ամռանը  կարող են նախօրոք միացնել օդորակիչը:

South Korea: Smartphone opens doors

You might also like