Սեուլում սկսվել է նոր երկնաքերի շինարարությունը, որն արդեն ստացել է «անտեսանելի աշտարակ» անվանումը: 450-մետրանոց երկնաքերը, որը ստացել է «Անսահմանության աշտարակ» անվանումը, կօգտագործի լուսադիոտային լամպեր և հայելիներ, որպեսզի ստեղծի արտացոլման էֆֆեկտ իր ճակատային հատվածում:
Օպտիկական պատրանքի շնորհիվ` շենքը «կանհետանա» դիտողի տեսադաշտից. հայտարարել են GDS Architects-ի դիզայներները: Նոր շենքում տեղ կգտնեն հարսանեկան արարողությունների անցկացման սրահներ, աքվապարկ և զանազան ռեստորաններ:
Իսկ 392 մետր բարձրության վրա կտեղակայվի ամենաբարձր դիտահրապարակը: Աշտարակի դիզայնի վրա աշխատանքները սկսվել են դեռևս 2004 թվականին, բայց շինարարության կանաչ լույսը, ինչպես նշում է news.com.au-ն, տրվել է միայն այս տարի: