ՀԱՀ-ում մեծ բաոբաբի ներսում հսկայական բար են կառուցել: Տարեկան յոթ հազարից ավել մարդ է այցելում, որպեսզի տեսնի այդ արտասովոր վայրը: Այդ ամենով հանդերձ, ծառը շարունակում է աճել՝ հաշվի չառնելով ներսում ինտենսիվորեն աշխատող հասարակական հաստատությունը: Լիմպոպո նահանգի Sunland ագարակը Դուգ և Հեզեր վան Հերդեններ ամուսինները գնել են 1990-ական թվականներին:
Այդտեղ աճել է բաոբաբը, որը հասնում է հսկայական չափսերի` 22 մետր բարձրությամբ և 47 մետր շրջանագծով: Ամուսինները մաքրել են ծառի ներսը և որոշել են այդտեղ «Մեծ բաոբաբ» բարը բացել: Ծառի բունը փոփոխությունների չեն ենթարկել, տերերը օգտագործել են հսկա ծառի մեջի բնական դատարկ հատվածը: Մի քանի բաց մասեր ծառայում են որպես դռներ, պատուհաններ և օդափոխման կայաններ: Բաոբաբում միաժամանակ հարմարավետ կարող են տեղավորվել 15 մարդ: Բայց անհրաժեշտության դեպքում խումբը կարելի է և մեծացնել: