Շարմ Էլ Շեյխի Four Seasons Resort հյուրանոցի սպա կենտրոնի մասնագետները հյուրերի համար մշակել են ձայնային թերապիա (Sound Therapy): Ընթացակարգը կատարվում է մի քանի տիբեթյան երգող թասերի օգնությամբ, որը մերսողը զգույշ տեղադրում է բնական գործվածքներով ծածկված մարմնի վրա: Թաղիքե փայտիկով մեղմորեն հպվելով թասին` մասնագետը ստեղծում է հաճելի և ներդաշնակ ձայներ: Այդ ձայնային ալիքները տարածվում են ամբողջ մարմնով` հյուրին պարգևելով խորը հանգիստ:
Քանի որ մարդու մարմնի կեսից ավելին կազմված է ջրից, ձայնային թերապիան նման է ջրի մեջ նետված քարի էֆֆեկտին. ստեղծվում է նույն համակենտրոն շրջանակները, որը հարթ հոսքով բխում են խորքից: Թերապիայի գաղտնիքը կայանում է օբերտոնների բազմակի հոսքի լայն դիապազոնում, որը առաջանում է տիբեթյան թասերի բնական հնչյուններից: Ընթացակարգը տևում է 50 րոպե: Այն հասանելի է ըստ պահանջի. նշվում է հյուրանոցի մամուլի հաղորդագրությունում: