Փարիզի օվկիանոսարիումը նոր զվարճանք է մտածել իր այցելուների համար․ նրանց առաջարկվում է գիշերել հարմարավետ մահճակալում՝ շրջապատված շնաձկներով։ Թափանցիկ ակվարիումը, որտեղ տեղադրված է մահճակալը, գտնվում է տասը մետրանոց խորությամբ 35 գիշատիչներով ռեզերվուարում։
Մեկ գիշեր շնաձկներին կարող է այցելել միայն չորս մարդ։ Հանդիպելիս ֆրիդայվինգի աշխարհի չեմպիոն, ստորջրյա լուսանկարիչ Ֆրեդ Բյուլեն այդ գիշատիչների հետ հյուրերի համար կկատարի ողջույնի պար։ Դրանից հետո նա ծովային կենսաբաններից մեկի հետ կանցկացնի էքսկուրսիա և կպատմի իր վստահորդների կյանքի մասին, կբացահայտնի նրանց մասին առասպելները և կբացատրի, թե որքան կարևոր են շնաձկները ծովային էկոհամակարգի համար։ Բացի այդ, այցելուների համար կկազմակերպվի ռոմանտիկ ընթրիք՝ դեպի ակվարիումը բացվող տեսարանով։
Ատրակցիոնը կգործի միայն երեք օր՝ ապրիլի 11-ից 13 -ին։ Դրանից հետո թափանցիկ ննջասենյակը, որը պատրաստվել է հատուկ օկվիանոսարիումի համար և փորձարկման ենթարկվել Միջերկրական ծովում, կվերածվի ծովային կենսաբանների համար հետազոտական կենտրոնի։
Երջանիկների թվում հայտնվելու համար ցանկացողները պետք է մասնակցեն մրցույթի։ Նրանց առաջարկվում է պատմել իրենց մասին և բացատրել, թե ինչու են իրենց համարում այնքան համարձակ, որ գիշեր անցկացնեն ջրի տակ։