Ֆլորենցիայի Villa San Michele հյուրանոցը, որը գտնվում է նախկին մենաստան շենքում, այս ամառ իր հյուրերին առաջարկում է սոմելյեի դասընթաց, որն առաջին անգամ կգլխավորեն կանայք: Վիվիան Անդրետան հանդիսանում է Villa San Michele հյուրանոցի La Loggia ռեստորանի գլխավոր սոմելյեն: Նա հյուրանոցի հյուրերին կառաջարկի սեփական «Իտալական գինու աշխարհ» դասընթացը:
Ամեն չորեքշաբթի և ուրբաթ Վիվիան Անդրետան իրականացնում է շրջագայություններ հյուրանոցի գինու պահեստներում, պատմում է դասակագման, խաղողի լավագույն տեսակների, շրջանների, ինչպես նաև` ուտեստների և գինու համադրությունների մասին: Դասընթացի շրջանակներում գործում է հատուկ առաջարկ, որը ներառում է բնակություն երկհոգանոց համարում, ամերիկյան նախաճաշ, շրջագայություն խաղողի այգիներում, գինու համտեսում, ճաշ և ներածական դասընթացնել սոմելյեի կողմից: Երկու հոգու համար առաջարկը կարժենա 2415 եվրո: