Ուրիշի կարծիքը ավելի կարևոր է, քան սեփական հաճույքը

Dream holidayLeger Holidays տուրօպերատորի անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ զբոսաշրջիկների մեծամասնությունը գեղեցկացնում են իրենց արձակուրդի մասին պատմությունները և նույնիսկ չափազանցնում են արևոտ օրերի մասին: Եվ որպեսզի ուրիշների աչքում իրենց հանգիստը լավը երևա, նրանց 12%-ը նույնիսկ ավտոարևայրուքից է օգտվում: Նույնիսկ հանգստյան օրերից ստանալով այն ամենը, ինչ իրենք ակնկալում  էին, միևնույն է, զբոսաշրջիկների 25%-ը բաց է թողնում կամ ճոխացնում է իր արձակուրդից որոշ դետալներ, իսկ հարցվածների 53%-ը հավատում է, որ հանգստի վայրի ընտրությունը ցույց է տալիս իրենց հետաքրքրությունները, կրթվածությունը և քաղաքավարությունը: Հետաքրքիր է, որ բոլոր նրանք, ովքեր հանգստի համար ընտրել են կրուիզ, իրենց հանգստի մասին ամենաշատն են խաբում՝ 61%: Ու, թեև ճանապարհորդները ավելի շատ մտածում են այն մասին, թե ինչպես իրենց կգնահատեն ընտանիքի անդամները՝ 27%, և ընկերները՝ 26%, բայց զբոսաշրջիկների 8%-ը անհանգստանում է, թե ինչ իրենց մասին կմտածեն այն մարդիկ, ում հետ նրանք ծանոթ են միայն սոցիալական ցանցերում. նշում է Travel Daily News-ը: Ի դեպ, հարցվածների 12%-ը այնքան է անհանգստանում այն մասին, թե ինչ  իրենց մասին կմտածեն օտարները, որ չեղյալ են համարում արդեն ծրագրված ճանապարհորդությունը, իսկ 47%-ը ավտոմատ կերպով բացառում է հանգստի որոշ տեսակներ՝ վախենալով ամոթից:  «Ոչ հեղինակավոր» հանգստի տեսակներ հարցման մասնակիցները համարել են.

1. Մատչելի հանգիստը՝ նախատեսված երիտասարդների համար՝  22%
2. Ավտոբուսային շրջագայությունները՝ 13%
3. Կրուիզները՝ 12%
4. Հանգիստը ճամբարում՝ 11%
5. Միայնակ ճանապարհորդությունը:
Leger Holidays-ի մարկետինգի տնօրեն Հյու Ուիլյամսը նշել է, որ իրեն ապշեցրել է, որ մարդիկ վախենում են, թե ինչ կմտածեն իրենց մասին շրջապատի մարդիկ և այդ պատճառով հրաժարվում են նոր տպավորությւոններից՝ խուսափելով շրջապատի քննադատություններից:

You might also like