Solar Impulse արևային օդանավը Շվեյացրիայից կթռչի Մարոկկո

Solar Impulse էսպերիմենտալ օդանավը 2012թ. մայիս-հունիս ամինսերին կփորձի արևային մարտկոցներով Շվեյցարիայից հասնել Մարոկկո:

Ակնկալվում է, որ արևային ինքնաթիռը կհաղթահարի ավելի քան 2500 կմ՝ առանց անգամ մեկ կաթիլ վառելանյութ ծախսելու: Օդային Ճանապարհորդությունը կտևի մոտ 48 ժամ: Իսկ օդաչուները միակ վայրէջքը կկատարեն Մադրիդի մոտակայքում՝ միայն տեղերով փոխվելու համար:

Solar Impulse էքսպերիմենտալ օդանավն ունի բավական լայն թևեր՝ մոտ 63 մետր, կշռում է 1.6 տոննա, արագությունը կազմում է 70 կմ/ժ, թռիչքի առավելագույն բարձրությունը` 8500 մետր: Օդանավի 12 արևային մարտկոցները լիցքավորվում են մեկ օրվա ընթացքում, որի միջոցով ստացված էներգիան բավարար է գիշերային թռիչքի համար, ուստի մեկ տեղանոց ինքնաթիռը տեսականորեն կարող է միշտ օդում գտնվել:

Նշենք, որ Solar Impulse օդանավն իր առաջին թռիչքը կատարել է երկու տարի առաջ: / 1in.am

You might also like