Тор10.com պորտալը հարցում է անցկացրել ինտերնետ օգտատերերի շրջանում պարզելու համար, թե ընկերների և ծանոթների կողմից սոցիալական ցանցերում տեղադրված ճանապարհորդական որ լուսանկարներն են նրանց ամենաշատը նյարդայնացնում: Ստացված տվյալների համաձայն՝ հարցման մասնակիցների 51%-ը սոցիալական ցանցերի լրահոսում իրենց հանդիպած ամենահիմար ճանապարհորդական լուսանկար է անվանել սմարթֆոնի եղանակի տեսության սքրինշոթը:
Ստանալով ձայների 44%-ը՝ երկրորդ տեղում հայտնվել են սելֆիները:
Մարդկանց 32%-ը նշել է, որ կցանկանար ավելի քիչ տեսնել «hot dog legs»՝ ծովային բնապատկերի ֆոնին արևահարված ոտք-նրբերշիկների լուսանկարներ:
Օդում ցատկ կատարելիս դասական լուսանկարը հավաքել է 31% բացասական կարծիք և զբաղեցրել չորրորդ հորիզոնականը:
Լուսանկարվելիս օպտիկական պատրանք ստեղծելու սովորությունը, օրինակ՝ ընկնող Պիզայի աշտարակը բռնելը, չեն գնահատել հարցվածների 26%-ը:
Գրեթե նույնքան մարդ էլ՝ 24%, տանել չի կարողանում ավազի վրա գրված անունով լուսանկարները:
Հարցվածների 21%-ը հիմար է համարում կերպարակերտ ցուցապաստառների հետ լուսանկարները:
Սոցցանցերի օգտատերերին հոգնեցրել են մայրամուտները (19%), կապույտ երկինքն ու արմավենիները (16%), ինչպես նաև՝ կոկտեյլների լուսանկարները (5%):