Օձերով էքստրավագանդ սրճարան է բացվել Տոկիոյում

Կատուներով կամ նույնիսկ բուերով հաստատությունները արդեն ոչ ոքի չեն զարմացնում, և ճապոնական մայրաքաղաքի ռեստորատորները որոշել են ավելին անել։ Այդպիսով, ճապոնական մայրաքաղաքում հայտնվել է սրճարան, որտեղ կարելի է ժամանակ անցկացնել օձերի ընկերակցությամբ։

Snake cafe opens in Tokyo

Էքստրավագանդ հաստատությունը բացվել է դրա համար ամենահարմար վայրում՝ Հարաձուկու շրջանում, որը սիրված է ոչֆորմալ երիտասարդության կողմից։ Օձային սրճարան մուտքը նոր զգացողությունների սիրահարներին կարժենա հազար  JPY։ Մուտքի տոմսի մեջ է մտնում նաև այցելուի կողմից ընտրված մեկ ըմպելիք։

Snake cafe opens in Tokyo

Հետաքրքիր է, որ հաստատությունը բացել են պրոֆեսիոնալ օձագետներ, ովքեր իրենց առջև նպատակ են դրել ցույց տալ մարդկանց, որ օձերը խելացի և խաղաղ կենդանիներ են։ Հաստատության սեփականատերերը նաև ընդգծում են, որ սրճարանում գտնվող ոչ մի օձ չի խայթում։

Snake cafe opens in Tokyo

You might also like