Գարեջրի և գինու նախուտեստները առաջարկվել է անցկացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո

Իսպանիայի Կրթության և մշակույթի նախարարի պաշտոնակատար Ինիգո Մենդես դե Վիգոն առաջարկել է ընդգրկել այս երկրի համար ավանդական տապաս խորտիկները  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Այդ մասին գրում է Lenta-ն՝ հղում կատարելով El Mundo պարբերականին։

Այս առաջարկով պաշտոնյան դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովային։ Մենդես դե Վիգոյի խոսքերով՝ ի սկզբանե տապասը եղել է միայն իսպանական ուտեստ, այնուհետև՝ դարձել համընդհանուր։

«Մեկնեք աշխարհի ցանկացած անկյուն, պատվիրեք տապաս և կարող եք վստահ լինել, թե ինչ ուտեստ ձեզ կմատուցեն»,-հայտարարել է նախարարի պաշտոնակատարը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի արձագանքը դեռևս հայտնի չէ։

Spanish-Tapas

Տապասը խորտիկ է, որը մատուցվում է  գարեջրի կամ գինու հետ։ Դա կարող է լինել ինչպես ընդեղեն և չիփս, այնպես էլ՝ խոզի խորոված։ Իսպանական որոշ շրջաններում տապասի գինը ներառված է խմիչքի գնի մեջ։

Իսպանիան աշխարհում երրորդ երկիրն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված օբյեկտների թվով (44)։ Առաջին տեղում Իտալիան է (51), երկրորդում՝ Չինաստանը (48)։

Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվում են բնական կամ մարդածին օբյեկտներ, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների կարծիքով պետք է պաշտպանել իրենց հատուկ նշանակության համար։

You might also like