Կատալոնիայում գտնվող Լեյդա քաղաքը կդառնա կապույտ հեքիաթային արարածների նոր տունը: Նոր թեմատիկ այգին նախատեսված կլինի 2-ից 12 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների հանգստի համար: Նոր այգին ստեղծողներին կարժենա 47 միլիոն եվրո և տարածաշրջանում կստեղծի շուրջ 200 աշխատատեղ:
Այցելուներից ստացված եկամուտը, ըստ նախնական հաշվարկների, տարեկան կկազմի շուրջ 14 միլիոն եվրո: Հատկանշական է, որ այգին Իսպանիայում կդառնա սմուրֆիկներին նվիրված առաջին այգին՝ չնայած այս հերոսների մեծ ժողովրդականությանը ամբողջ աշխարհում: