Վիետնամի առողջապահության նախարարությունը առաջարկում է սահմանել 480 դոլար տուգանք հասարակական վայրերում ծխելու համար: Վերջերս հրապարակված նախագիծը նախատեսվում է ուժի մեջ մտնել մայիսի 1-ին: 200 000-10 միլիոն վիետնամական դոնգո (9.5 – 480 դոլար) հասնող վարչական տուգանք է նախատեսված հասարակական վայրերում ծխողների համար: Բացի այդ, օրինախախտներին կստիպեն հավաքել թափված մոխիրը, եթե նրանք չեն օգտվել մոխրամանից: