Սմիգուս-դինգուս կամ «թաց» երկուշաբթի Լեհաստանում

Զատիկի երկուշաբթին Լեհաստանում այս տարի կնշանավորվի լայնամասշտաբ ջրային մարտերով։
Հին ավանդույթի համաձայն՝ Զատիկից հետո առաջին օրը Լեհաստանում գալիս է «թաց» երկուշաբթին կամ «ջրոցին»։ Այդ օրը ընդունված է միմյանց ջրել։ Հնում դրա համար օգտագորվել են դույլեր, բաժակներ և տարաներ, իսկ այժմ հիմնական զենքը ջրային ատրճանակներն են։ Ընդ որում՝ գլխավոր պայմանն է, որ նա, ով ջրում է, պետք է մնա չոր։

Հնում շատ լեհական գյուղերում արևածագին տղան մտնում էր աղջկա տուն և ջրում նրան հենց անկողնում։ Դա նշանակում էր, որ տղան աղջկան հավանում է։ «Սառը ցնցուղի» դիմաց կարելի է վճարել օղիով, թխվածքով և Զատկի ձվերով։  Քանի որ փոխհատուցման պարտադրանքը կրում է հին «դինգուս» անունը, տոնը անվանում են նաև Սմիգուս-դինգուս։

Տոնը մեծ շուքով նշում են հատկապես Կրակովում։ Պատմական Սալվատոր շրջանում անցկացվում է մեծ տոնավաճառ և աղմկոտ ժողովրդական տոնակատարություն՝ համերգներով և ազգային երաժշտությամբ, պարերով և խաղերով։

Զբոսաշրջիկները մշտապես հանդիսանում են այս տոնի սպասված հյուրերը։ Դրա համար նրանք պետք է լավ պատրաստված լինեն և չտխրեն, եթե չկարողանան խուսափել թրջվելուց։ Համարվում է, որ այդ օրը թրջվողներին սպասվում է երջանկություն, առողջություն և բարեկեցություն մինչև հաջորդ Զատիկ։