YOTEL ընկերությունը կնքել է նոր ռազմավարական գործընկերության պայմանագիր Serta ընկերության հետ, որը մասնագիտացած է ներքնակների պատրաստման գործում։
Այդ համագործակցության շրջանակներում` Serta-ն YOTEL-ի համար մշակում է ներքնակների նոր տեսակ։ Նոր ներքնակները կդառնան տեխնոլոգիայի, ավելի ճիշտ՝ նույնիսկ SmartBed ննջարանային ստանդարտի առանցքային տարրը, որը YOTEL-ը նախատեսում է օգտագործել իր համարներում։
Նոր «խելացի մահճակալի» առանցքային դետալներից կլինի այն, որ մահճակալը հեշտությամբ կձևափոխվի հարմարավետ բազմոցի համարներում տարածքը մեծացնելու համար։