HOTEL INFO կայքը՝ ամրագրման միջազգային պորտալը, ներկայացրել է հերթական հետազոտությունը՝ Եվրոպայի հյուրանոցներում կանգ առած հյուրերի գոհունակության մակարդակով։ Այս տարի Եվրոպայի հյուրանոցները մեծ մասամբ առաջարկել են ավելի լավ ծառայություն, քան անցյալ տարի, կամ այս տարի զբոսաշրջիկները եղել են պակաս պահանջկոտ։
Լավագույն ծառայությունը մատուցում են Արևելյան Եվրոպայի երկրների հյուրանոցները, որոնք թոփ 10-ում զբաղեցրել են 7 հորիզոնական։ Ցանկում առաջատարը Սլովակիան է։ Սլովակիայի հյուրանոցները ստացել են 10 հնարավորից 8,25 միավոր։
Անցյալ տարվա համեմատ իրենց ցուցանիշները վատացրել են երեք երկրների՝ Սերբիայի, Ֆինլանդիայի և Ուկրաինայի հյուրանոցները։
Ինչ վերաբերվում է ամենաանհյուրընկալ երկրներին, ապա թոփ-25-ը եզրափակում են Դանիան՝ 7,19, Բրիտանիան՝ 7,39 և Բելգիան՝ 7,44։
Թոփ-10 երկրները ամենալավ հյուրանոցային ծառայությամբ․
1. Սլովակիա
2. Լեհաստան
3. Սերբիա
4. Բուլղարիա
5. Ավստրիա
6. Գերմանիա
7. Չեխիա
8. Ռումինիա
9. Ֆինլանդիա
10. Հունգարիա