Հնդկաստանից ստարտափերները ստեղծել են կոշիկներ, որոնք ցույց են տալիս սեփականատիրոջը ճանապարհը, որով պետք է գնալ: Կոշիկը ստեղծել են դեռևս 2011 թվականին, ներկայումս այն օգտագործում է շուրջ 50 մարդ: Կարմիր գույնի հողաթափերը որոշում են գտնվելու վայրը և երթուղին GPS-ի օգնությամբ: Անհրաժեշտ ուղղությունը ցույց տալու համար հողաթափերում առկա հատուկ սարքը ստեղծում է թրթիռ՝ տեղեկացնելով սեփականատիրոջը այն մասին, որ պետք է փոխել շարժման ուղղությունը այն կողմ, որ կողմի հողաթափը թրթռում է: Կոշիկը վերահսկվում է Bluetooth ազդանշանի և սմարթֆոնի համար նախատեսված հատուկ հավելվածի օգնությամբ: Էլեկտրաէներգիայի մատակարարման համար օգտագործվում է սովորական մարտկոց: Նաև հաշվարկվում է քայլելու ընթացքում ծախսվող կալորիան: Կոշիկի հաշվարկային արժեքը գնահատվում է 100-150 դոլար: Հիմնական պատվիրատուները զբոսաշրջիկներն են, ովքեր չեն ցանկանում անհանգստանալ իրենց երթուղու համար: Նորության հեղինակները կարծում են, որ իրենց կոշիկը օգտակար կլինի նաև տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց և երեխաների համար: Ստարտափերները մտադիր են հետագայում ուշադրություն դարձնել ոչ միայն հողաթափերի ֆունկցիոնալությանը, այլև՝ տեսքին: Արդեն այժմ ընկերությունը իր կայքի միջոցով ստացել է 25 հազար զույգ կոշիկի պատվեր, իսկ մինչև 2015 թվականի ապրիլ նրանք մտադիր են վաճառել հարյուր հազար զույգ կոշիկ: