Խոզերի մորթումը համարվում է ավանդական չեխական ձմեռային զվարճանք։ Մարդիկ ամբողջ տարվա ընթացքում կերակրում են խոզերին, որպեսզի ձմռան շրջանում դրանց մորթեն և պատրաստեն մի շարք համեղ մսային ուտեստներ։
Զբոսաշրջիկներն ու քաղաքացիները, սակայն, զրկված են այդ հնարավորությունից։ Չէ, որ հնարավոր չէ պահել և մորթել խոզերին բազմաբնակարան շենքի պատշգամբում։ Բայց այս մարդկանց օգնության է հասնում Ազգային գյուղատնտեսական թանգարանը․ գրում է ILoveCZ-ը։ Հունվարի 30-ին թանգարանի առջևի հրապարակում տեղի կունենա խոզերի մորթ։ Նրանք, ովքեր չեն ցանկանում հետևել այդ գործընթացին, կարող են թանգարան այցելել կեսօրին, երբ արդեն պատրաստ կլինեն առաջին, շատ թարմ ուտեստները։
Հասցեն՝ Kostelní 44, 170 00, Praha 7։