Վերլուծելով վերջին տարիների տեխնիկական հնարավորությունները և ավիաընկերությունների աղմկահարույց հրապարակումները՝ Skyscanner-ը տասնյակ ֆուտուրոլոգների հետ միասին գուշակել է ճանապարհորդությունների ապագան և հրապարակել Future of Travel անալոգային անվանումով զեկույցը:
Համաձայն ընկերության ենթադրությունների 2024 թվականին մեր ճանապարհորդությունները ձեռք կբերեն նոր Hi-Tech-մակարդակ, և այդ ամենը կսկվի իհարկե տրանսպորտային հանգույցներից: Լավատեսական կանխատեսումները ասում են, որ ապագայում մենք կխուսափենք օդանավակայաններում գրանցման պատուհանի մոտի հերթերից. մեր կենսաչափական տվյալների մասին ինֆորմացիան օդանավակայանի ծառայողները կստանան սկանավորման խցիկներից, որոնք տեղադրված կլինեն անվտանգության գոտու մոտ:
Սահմանային գոտում ուղևորներին կսպասի «հաճելի, տրամադրություն բարձրացնող տարածք՝ 3D կինոթատրոններ, պատկերասրահներ, այգիներ և յոգայի դասեր»: Վերջին հարցումները, որոնք անցկացվել է Skyscanner-ի փորձագետների կողմից, ցույց է տվել, որ 2010-թվականի ուղևորները ցանկացել են օդանավակայաններում տանիքին լողավազան լինի կամ բաց լողափեր, այդ պատճառով չի բացառվում, որ այդ մտքերը կարող են իրագործվել:
Չեք հասցրել հրաժեշտ տալ ծնողներին: Վնաս չկա: Նրանց հետ զրուցել (ապագայում դուք) կարող եք հոլոգրաֆիկ զվարճանքների կենտրոնում, որը հնարավոր է տեղադրվի անգամ ինքնաթիռի ներսում: Դժվար թե ձեր 3D-երկխոսությունները կնյարդայնացնեն մյուս ուղևորներին, չէ որ նրանք իրենց թռիչքը կիրականացնեն ձայնամեկուսիչ պատուհաններից այն կողմ: Հոլոգրաֆիկ խցիկները հագեցած կլինեն նաև էլեկտրոնային ձեռնոցներով, որոնք թույլ կտան ձեզ ամրագրել բանակցությունները ձեր գործընկերոջ հետ ձեռքսեղմումով:
Ժամանակակից հանգույցներից մի քանիսը (օրինակ սինգապուրյանը) արդեն ունի նման ծառայություն, սակայն համաձայնվեք, կատարելագործվելուն սահման չկա: