Skyscanner-ը սովորեցնում է ճիշտ պլանավորել ճանապարհորդության բյուջեն

Շատ զբոսաշրջիկների ծանոթ է մի շարք անկանխատեսելի իրավիճակների պատճառով հանգստավայրում նախապես պլանավորած բյուջեի գերազանցման խնդիրը։ Skyscanner-ի խմբագիրները Travelex  զբոսաշրջային պորտալի հետ համատեղ կազմել են խորհուրդների ցանկ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել գրագետ պլանավորել իրենց ծախսերը երկար սպասված  հանգստի ժամանակ։

budget-travel

1. Նախապես պլանավորեք ճանապարհորդությունը․ փոխադրամիջոցում տեղի, հյուրանոցային համարի և այլ տոմսերի նախնական ամրագրումը կօգնի ձեզ մեծ գումար խնայել;
2. Օրիգինալ եղեք ճանապարհորդություն պլանավորելիս․ ընտրեք ճանապարհորդության ժամանակ ու վայր, որը մեծ տարածում չունի այլ զբոսաշրջիկների շրջանում;
3. Հետաքրքրվեք արտարժույթի փոխարժեքով և հետևեք դրա փոփոխություններին;
4. Կազմակերպեք ուղևորություն ընկերական խմբով և օգտվեք հյուրանոցների՝ խմբերի համար նախատեսված հատուկ առաջարկներից;
5. Քաղաքավարի և բարյացկամ եղեք տեղաբնակների հետ;
6. Զբոսաշրջիկների շուրջ 40%-ը զղջում է ճանապարհորդության ընթացքում անկանխատեսելի խոշոր գնումների համար, այդ պատճառով անցանկալի ծախսեր անելուց առաջ նախապես մտածեք հետևանքների մասին;
7. Տիրապետեք  մեկնման վայրի մասին լիարժեք տեղեկատվությանը;
8. Մասնավոր տան վարձակալությունը կարող է շատ ավելի մատչելի արժենալ, քան՝ հյուրանոցային համարը։

You might also like