Սինգապուրում սկսել են ամենաթանկարժեք 38 հարկ ունեցող բնակելի համալիրի` Sky Habitat-ի շինարարությունը: Sky Habitat-ը ունի աստիճանաձև կառուցվածք և իրենից ներկայացնում է երկու շենքեր, որոնք էլ իրար միանում են երեք կամուրջներով: Ամենավերևի կամուրջում կլինի մեծ լողավազան, իսկ ներքևում` կայանատեղի: Չնայած շենքը դեռ նոր են սկսել կառուցել, բայց բնակարանների մեծ մասը արդեն վաճառված է: Եվ դա այն դեպքում, երբ երեք սենյականոց բնակարանի արժեքը կազմում է կես միլիոն ամերիկյան դոլար: