«Երկնային կամուրջ» կհայտնվի Կանադայում

Ադրենալինի սիրահարները կարող են պատրաստվել. Կանադայի Jasper  ազգային պարկում բացվում է նոր ճանապարհ ամպերի միջով: Ապակե հատակով հարթակը կգտնվի  Սանուապտա հովտի վրա՝  280 մետր բարձրությամբ:

"Sky Bridge"

Նոր «Երկնային կամուրջը», որը, անկասկած, կգրավի շատ մարդկանց, ովքեր կցանկանան շրջել նրա վրա,կգտնվի  Columbia Icefield Glacier հետազոտական կենտրոնից ոչ շատ հեռու՝ Բանֆֆայից ավտոմեքենայով 2.5 ժամվա հեռավորության վրա: Դեպի հովիտ և նրա շրջակա տարածք բացվող հիանալի տեսարաններով «Երկնային կամուրջը» կբացվի 2014 թվականի մայիսին, հայտնում է Destinology-ն:

You might also like